Սիրունյան իրավաբանական գրասենյակը facebook-ի իր էջում գրել է.
«Մայիսի 14-ի կայացած ասուլիսում Կարո Եղնուկյանի կողմից Վարդան Սեդրակյանի մասին հերյուրանքներ տարածելու և նրան վիրավորելու կապակցությամբ «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը նախապատրաստում է հայց ընդդեմ Կ.Եղնուկյանի՝ Սեդրակյանի պատվին ու արժանապատվությանը հասցված վնասը հատուցելու պահանջով»: