Քիմ Քարդաշյանն այնքան էլ իդեալական չէ, որքան կարող է թվալ հեռուստաէկրաններից և սնդսուսափայլ ամսագրերից այս կողմ: Իրականում ռեալիթի շոուի հայազգի աստղը տառապում է պսորիազով, որը վերջինս ժառանգել է մորից: Երկու երեխաների մայրն այժմ խիստ զբաղված է ընտանեկան հոգսերով, և նյարդային լարվածությունը վեր է հանել ու սրել հիվանդությունը: Քիմն ինքն է լուսանկարներ հրապարակել և ցույց տվել մարմնի տարբեր հատվածներում առաջացած հետքերը: