Օգոստոսի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կժամանի Սանկտ-Պետերբուրգ: Այս մասին իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման շրջանակներում հաղորդել է երկրի փոխնախագահ Մեհմեդ Շիմշեքը: Վերջիններիս պաշտոնական հայտարարությունների տեքստերից պարզ է դառնում երկկողմանի հարաբերությունների բարելավման երկուստեք ձգտումը:
Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, ով նշել է, որ երկու երկրների նախագահները կզրուցեն մի շարք հարցեր շուրջ: