Yelaket.am-ը գրում է.

Արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ ազատամարտիկների միավորումը գրավել է Էրեբունու ոստիկանության գումարտակը՝ պատանդներ վերցնելով ոստիկաններին: Օրերս խումբը ազատեց պատանդներին: Այս օրերին իշխանությունները և ԱԱԾ-ն խմբի գործողություններին տարբեր ձևակերպումներ տվեց՝ ահաբեկչություն, ապստամբություն և այլն:

Սակայն, «Սասնա Ծռերը», պատանդներին ազատ արձակելով, իսպառ մաքրեց իր վրայից ահաբեկչի պիտակը և ավելի հստակեցրեց իր նպատակները: Ահա այս թեմայով Yelaket.am-ը զրուցել է ԱԺ պատգամավոր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի հետ, որն իր դիտարկումներն արեց կատարվածի շուրջ:

«Խումբն ինքը խոսեց, ապացուցեց և մենք բոլորս էլ հասկացանք, որ պատանդների ֆունկցիան իրենց համար այն չէր, ինչ ահաբեկիչների դեպքում է լինում:Թերևս սա մի բան էր, որ առաջին իսկ օրից լսում էի, հորդորում էի բոլորին նրանց ահաբեկիչներ չկոչել, տեղի ունեցածն էլ ահաբեկչական ակտ չանվանել: Ահաբեկիչների դեպքում պատանդներն այլ ֆունկցիոնալ նպատակ են հետապնդում, այլ դեր է վերապահվում նրանց, և այն հիմնականում հասարակությանը, պետական իշխանությանը ահաբեկելու նպատակով է արվում: Այս պարագայում խմբի անդամներից որևէ մեկը թե՛ գործողություններով, թե՛ պատանդներին ազատելու տեսքով ապացուցեց, որ իրենց նպատակը հասարակությանն ահաբեկելը չէ, այլ վերջիններիս ոտքի կանգնեցնելը: Իրենց համար այդ պատանդներն եղել են անվտանգության երաշխիք, որովհետև իշխանությունն ինքն էլ է հասկացել, որ գրոհի դեպքում ոչ միայն նրանց կվերացնի, այլ պատանդներին: Այս առումով նրանք ոչ թե եղել են «Սասնա Ծռերի», այլ իրավիճակի պատանդը: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր նյութում: