Բեռլինի հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած կրակոցների արդյունքում զոհվել է երկու մարդ: Ըստ Գերմանիայի ոստիկանության հայտնած տեղեկությունների՝ հիվանդներից մեկը կրակել է իր բժշկի վրա՝ ծանր վիրավորելով վերջինիս, այնուհետև ինքնասպանություն է գործել: Բժշկի կյանքը փրկել չի հաջողվել:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ փակվել են հիվանդանոցի տարածքում բոլոր փողոցները: Իրավիճակը ամբողջովին վերահսկում է ոստիկանությունը: Այժմ նրանք փորձում են պարզել տեղի ունեցածի բուն պատճառները: