Ոստիկանության պարեկապահակային ծառայության տարածքում երեկ գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը, նրա որդին՝ Արամ Մանուկյանը, ինչպես նաև մեկ ոստիկան։ 

Էրեբունի ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հիվանդանոց են ընդունվել երեք հոգի, որոնցից մեկը ոստիկան: Վերջինս ունի հրազենային վնասվածք, կատարվել են համապատասխան միջամտություններ և վիճակը համարվում է կայուն: Ընդունված Պավել Մանուկյանի ու Արամ Մանուկյանի դեպքում ևս կատարվել է համապատասխան միջամտություն:

Ըստ Էրեբունի ԲԿ–ի իրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ Պավել Մանուկյանն ընդունվել է զույգ ազդրերի վնասվածքով, աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածքով: Կատարվել է վիրահատություն, որից հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Հիվանդանոցի ռեանիմացիայի և վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանի խոսքերով երկու տուժածի վիճակը ծանր է, սակայն կայուն և վերահսկելի: Նրանք գտնվում են արհեստական շնչառության պայմաններում: Կատարվել են ցավազրկողների, քնաբերների ներարկումներ, որպեսզի կայուն մինչև առավոտ լինեն հանգիստ վիճակում: Բժշկի նաև նշեց, որ ոստիկանի վիճակը միջին ծանրության է, իսկ մյուս երկուսինը՝ ծանր: Նրանց կյանքին վտանգ է սպառնում: