ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Ոստիկանության պարեկապահակային գնդում «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից պատանդ պահվող շտապօգնության բուժանձնակազմի՝ Մարգարյան Մալինայի, Խեչոյան Սալվադորի, Տոնոյան Դավիթի և Թևանյան Նորայրի լուսանկարները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն ստացվեց այն մասին, որ զինված խմբի անդամները պատանդ են վերցրել իրենց իսկ կանչով ՊՊԾ գնդի տարածք ժամանած շտապօգնության բուժանձնակազմին։