ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը փորձել է մուտք գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, որը հուլիսի 17-ից գրավված է զինված խմբի կողմից: «Արմենպրես»-ին ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ նա նպատակ ուներ քննարկել գնդի տարածքում վիրավորների բուժօգնության կազմակերպման և պատանդ բժիշկների ազատ արձակման հարցը:
«Իրավապահները, սակայն, թույլ չեն տվել, որ նախարարն այցելի տարածք: Նախարարն արդեն վերադարձել է»,- ասացին նախարարությունից:
Արմեն Մուրադյանին իրավապահները թույլ չեն տվել մուտք գործել ՊՊԾ գնդի տարածք
Արմեն Մուրադյանը նպատակ ուներ քննարկել գնդի տարածքում վիրավորների բուժօգնության կազմակերպման և պատանդ բժիշկների ազատ արձակման հարցը:


