17 տարի առաջ սպանված հայտնի քաղաքական գործիչ Գալինա Ստարովոյտովայի տուն-թանգարանը կողոպտել են: Այս մասին պարզ է դարձել հուլիսի 27-ին: Կողոպտիչները տարել են թանգարանին նվիրաբերված համակարգիչը, ինչպես նաև պատգամավավորի անձնական իրերից անհետացել են ժամացույցը, մատանին և ոսկե խաչը: Վերջինը Ստարովոյտովային նվիրել էր Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը:
«Սա շատ մեծ կորուստ է», - նշել է Օլգա Ստարովոյտովան,-«նա առանձնահատուկ մարդ է հայերի համար: Այդ խաչը մենք չենք կարող վերադարձնել: Սակայն եթե հայկական համայնքի ներկայացուցիչներից որևէ մեկի մոտ լինի նման ձևի խաչ, մենք ուրախ կլինենք ձեռքբերել այն: Ինչ-որ մի այլանդակ գայղթակղվել է ընդամենը 5 գրամ կշռող ոսկով՝ առանց տեղյակ լինելու դրա իրական արժեքին»:
Թանգարանի աշխատակիցները և Օլգայի բարեկամները վստահ են, որ պետք է ոստիկանություն, սակայն վերջինիս համոզմամբ դա անիմաստ է: Նրա կարծիքով խոշոր կողոպուտներով զբաղված ոստիկանները չեն զբաղվի նման «մանր գողոնի» գործով:
Գալինա Ստարովոյտովան սպանվել է 1988թ. նոյեմբերի 20-ին սեփկանա տան շեմքին: Մարդասպանին առ այսօր չեն բացահայտել: