Ինստագրամի ամենագեղեցիկ հայուհիներից մեկը համարվող Սոֆյա Ավագիմյանն իրեն հետևողներին ուղղված գրառում է արել իր էջում.

«Իմ սիրելի աղջիկներ, ես այս դեմքն եմ ունենում, երբ կարդում եմ իմ դեմքի, շրթունքների, քթի, աչքերի և կոնտակտային լինզաների մասին ձեր մեկնաբանությունները: Խնդրում եմ, սիրելիներս, ես ձեզ չեմ խնդրել ինձ հետևել, և նման բաներ գրել իմ մասին: Ի դեպ, իմ շրթունքները վիրահատած չեն, պարզապես շրթներկս է լավը: Քթիս միայն միջնապատն է ուղղած, որովհետև շնչառության հետ խնդիրներ ունեի, խելացիներս, այնպես որ մի շտապեք ենթադրություններ անելիս:

Իսկ հիմա նկարների տակ արված մեկնաբանությունների մասին. ես ընտանիք ունեմ, ամուսին, զբաղմունք, ապագա աշխատանք, այդ իսկ պատճառով չեմ հասցնում պատասխանել բոլորին: Ես չեմ կարող ամբողջ կյանքս համակարգչի էկրանի առջև նստած անցկացնել: Բայց ես աշխատում եմ որքան հնարավոր է շատ նամակների պատասխանել: Ես երբեք մարդկանց միջև համեմատություններ չեմ անցկացնում և միշտ հարգանքով եմ վերաբերվում բոլոր նրանց, ովքեր հարգում են ինձ»: