Ավելի քան 18.000 մարդ ձերբակալվել է Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան հարցազրույցի ժամանակ:
Նրանցից 9677-ը ձերբակալվել էին և այժմ սպասում են դատավարությանը: Բացի այդ, մոտ 50.000 մարդ զրկվել է անձնագրից:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ իշխանությունների ձեռք առած բոլոր միջոցառումները որևէ կերպ ազդել են մոտ 60.000 մարդու վրա, ովքեր կամ կորցրել են իրենց աշխատանքը, կամ էլ ձերբակալվել են:
Աշխատանքից ազատվածների և ձերբակալվածների շարքում են մոտ 9.000 ոստիկաններ, 3000 դատավորներ և 6.000 զինվորականներ, համալսարանի դեկաններ: