Երեկ Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ նկատվել են քաղաքացիական հագուստով անձիք, որոնք հետապնդել են լրագրողների և ցույցի մասնակից քաղաքացիների: Որոշ ժամանակ անց հնարավոր է դարձել ֆիքսել այն կադրերը, երբ վերջիններս անցել են ոստիկանական շարքերի ետև և հեռացել: Նրանցից ոմանք ծածկում և թաքցնում էին դեմքերը:
Լուսանկարները՝ Վահան Սարուխանյանի ֆեյսբուքյան էջից: