Այսօր Երևանի Խորենացի փողոցից դուրս է բերվել ոստիկանության հատուկ տեխնիկան` հետևակի երեք մարտական մեքենա և մեկ պատ քանդող մեքենա:

Դուրս են բերվել նաև ոստիկանության պահակապարեկային պահպանության գնդի տարածքի մուտքը փակող բեռնատարները :

Ներկա պահին Խորենացի փողոցի այդ հատվածը դեռևս փակ է արգելափակոցներով, որոնց մոտ ոստիկանությունը շարունակում  է հոսկողություն իրականացնել: