Այսօր Երևանի Նոր Արեշ փողոցի 22 հասցեում վերջին հրաժեշտը տվեցին ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա 30-ամյա Յուրի Տեփանոսյանին։ Վերջինիս ընկերները, բարեկամները, հարազատները, ծառայակից ընկերներն ու պարզապես քաղաքացիներ եկել էին վերջին հրաժեշտը տալու ենթասպային։ Հողարկավորությանը ներկա էին նաև բարձրաստիճան ոստիկաններ, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, այդ թվում նաև՝ ՀՀ ոստիկանապետի տեղակալ,գնդապետ Սամվել Հովհաննիսյանը։
Յուրի Տեխանոսյանն ամուսնացած էր և ուներ երեք երեխա՝ երկու աղջիկ, մեկ տղա:
Հիշեցնենք,որ Ոստիկանության հայտնած նախնական տվյալների համաձայն՝ Յուրի Տեփանոսյանը սպանվել է«Սասնա ծռեր» խմբի կողմից հուլիսի 30-ին դեռևս պաշարված ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից։