Սուրիկ Խաչատրյանի ծննդյան տարեդարձը բավականին օրիգինալ կերպով է շնորհավորել «Սյունյաց աշխարհ» կայքը: Շնորհավորական ուղերձում մեջբերվել է հատված Աստվածաշնչից. 

«Երբ Պետրոս եւ Հովհաննես առաքյալներին քննում էին Երուսաղեմի ատյանում, քահանայապետի հարցերից մեկին այսպես պատասխանեցին նրանք. «Իսկ մենք չենք կարող չասել, ինչ-որ տեսել ենք ու լսել» (Գործք առաքելոց, գործք 4.19):

Սկզբունքն այս աչքի առաջ ունենալով ու մեր ներքին մղումին ընդառաջ գնալով՝ «Սյունյաց երկիր»-ը չէր կարող չներկայացնել մեր լեռնաշխարհի նշանավոր ու արժանավոր զավակին՝ Սուրեն Խաչատրյանին, ում 60-ամյակն է լրանում 2016թ. օգոստոսի 1-ին, ում կյանքի ուղին՝ պատանեկության տարիներից, մեր աչքի առաջ է: Ինքն էլ՝ որպես պետական այր, երկու տասնամյակ անկեղծորեն ձգտել է երկրամասի նշանավոր ու վաստակաշատ որեւէ մեկին չմոռանալ, նրանց արած-դրածն ըստ պատշաճի արժեւորել»:

Ուստի, սկզբունքն այս աչքի առաջ ունենալով ու մեր ներքին մղումին ընդառաջ գնալով՝ «Սյունյաց երկիր»-ը չէր կարող չներկայացնել մեր լեռնաշխարհի նշանավոր ու արժանավոր զավակին՝ Սուրեն Խաչատրյանին, ում 60-ամյակն է լրանում 2016թ. օգոստոսի 1-ին, ում կյանքի ուղին՝ պատանեկության տարիներից, մեր աչքի առաջ է:

Լրագրի սույն համարով փորձել ենք արժևորել Սուրեն Խաչատրյանի գործունեությունը՝ հիմքում դնելով իրատեսությունը»:

«Մեծ և անկրկնելի Մորուս Հասրաթյանը «Ո՞րն է Մովսես Խորենացու ծննդավայրը» հոդվածն այսպես է ավարտում. «… Նրա ծննդավայրը, որտեղ էլ լինի՝ ընդունելի է: Իսկ նրա սյունեցի լինելը պատիվ է բերում ոչ միայն Սյունիքին, այլև իրեն՝ հանճարեղ և անմահ Խորենացուն»: Ավելի լավ հնարավոր չէ ասել՝ սյունեցի լինելը, իրոք, պատիվ է յուրաքանչյուրիս համար:

Սուրեն Խաչատրյանը ոչ միայն Սյունյաց աշխարհի զավակ է, այլև այդ աշխարհի ավելի քան տասը տարվա ղեկավարը, որը, ինքնըստինքյան, պատիվ է ու նրա ապրած կյանքը կարևորող ծանրակշիռ հանգամանք:

Եվ Սյունիքում սպասում են նոր գործերի ու նախաձեռնությունների, քանի որ նա դեռ ասելիք ու անելիք ունի…»։