«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ հուլիսի 17-ից հուլիսի 31-ը, այսինքն՝ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու առաջին օրվանից մինչև նրանց հանձնվելը, Երևանում ձևավորված է եղել օպերատիվ շտաբ, որի կազմում ընդգրկված են եղել ՀՀ ԱԱԾ, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև մյուս ուժային կառույցների և Արցախի ներկայացուցիչներ։ Շտաբի հիմնական նպատակը եղել է առանց նոր զոհերի «Սասնա ծռեր» զինված խմբին վնասազերծելը։

«Ժողովուրդ»–ի աղբյուրների հաղորդմամբ՝ այդ շտաբը տեղակայված է եղել Էրեբունի վարչական շրջանում՝ ՊՊԾ գնդի տարածքի հարևանությամբ։ Ըստ լուրերի՝ վերջին օրերի բոլոր գործողությունները, այդ թվում նաև ցուցարարների և լրագրողների հանդեպ բռնությունների հրահանգները, բողոքի ցույցերը բռնությամբ ցրելու և բանակցային ողջ գործընթացի համակարգումն իրականացվել է հենց այդ շտաբի կողմից:

 

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: