Facebook-ի իր էջում ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը գրել է.
«Ֆոտոշոփի որոշ «ամենագետ մասնագետներ» երեկվանից շահարկում են դիպուկահարի հրապարակված լուսանկարի իսկությունը: Հատուկ նրանց համար տեղադրում եմ տեսագրություն»:
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Աշոտ Ահարոնյան հայտնել էր, որ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել: Սպանվել էր ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեփանոսյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում: