Հարավային Կորեայի իշխանությունները կասեցրել են Volkswagen ընկերության 80 մոդելի ավտոմեքենաների վաճառքը և տուգանել ավտոկոնցեռնին 16 միլիոն ԱՄՆ դոլարի չափով մեքենաների աղմուկի մակարդակի և արտանետումների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու պատճառով:
Հարավկորեական կառավարության տվյալներով՝ Volkswagen, Audi и Bentley մակնիշների ավելի քան 80.000 մեքենա է վաճառվել վերջին 10 տարիների ընթացքում՝ տրամադրելով կեղծ տեղեկատվություն տվյալ մոդելների մասին:
Կոնցեռնի ներկայացուցիչները նշել են, որ չափազանց խիստ են համարում նման որոշումը և պատրաստ են վիճարկել այն դատական կարգով:
Volkswagen-ի շուրջ սկանդալը պայթեց նախորդ տարվա աշնանը, երբ ընկերությունը խոստովանեց, որ մեքենաներում տեղադրել է դիզելային շարժիչներով հատուկ ծրագիր, որը խիստ նվազեցրել է թունավոր նյութերի արտանետումների թեստավորման արդյունքները: