Yelaket.am-ը գրում է.

«Քաղաքապետարանին ուղղված մանկապարտեզների վերաբերյալ Yelaket.am-ի  հարցման պատասխանների համաձայն Երևանում 2009-2011թթ գործել է 162 մանկապարտեզ, իսկ այսօր գործում են 160-ը: Թվի նվազումն, ըստ քաղաքապետարանի, պայմանավորված է երկու մանկապարտեզների լուծարմամբ: Ներկայումս Երևանում մանկապարտեզներ հաճախում են շուրջ 30500 երեխա: Խմբերում երեխաների ընդգրկվածության մասին մեր հարցին քաղաքապետարանից մեզ պատասխանել են.«Համաձայն ՀՀ ԿԳ նախարարի հ.29-Ն հրամանի սահմանված նորմատիվի՝ մանկապարտեզի յուրաքանչյուր խմբում պետք է ընդգրկված լինի 30 երեխա: Մանկապարտեզներում յուրաքանչյուր խմբում երեխաների թիվը չի գերազանցում 30-ը»:

Մեր տեղեկություններով, մանկապարտեզներում խմբերից շատերում երեխաների թիվը գերազանցում է վերը նշված 30-ը:

Հարց է առաջանում՝ միթէ՞ տնօրենները այս հրամանին ծանոթ չեն… պետք է նկատել նաև այն, որ հաճախ խմբերում քանակի ավելցուկը լինում է տվյալ տարիքային խմբի մեջ չմտնող երեխաների վաղաժամկետ ընդունելության պատճառով, իսկ տարիքը լրացած երեխաները դուրս են մնում մանկապարտեզից, ինչի պատճառով երեխաներ կան, որ հերթագրվել են, սակայն երբ արդեն իրենց հերթը հասել է, նրանք արդեն դպրոցական են եղել:

Սակայն Երևանի քաղաքապետարանը չի տրամադրում տեղեկատվություն Երևանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների թվի մասին, փոխարենը Yelaket.am-ի հարցմանն ի պատասխան նշել է, որ այդ թիվը դեռ ճշգրտման փուլում է, որը կամբողջանա «Մանկապարտեզ-հերթագրում» էլեկտրոնային համակարգի լիարժեք գործարկումից հետո: Ի դեպ, 2014 թվականին 6000 երեխայի առջև մանկապարտեզների դռները դեռևս փակ էին:

Իսկ այժմ անդրադառնանք նաև Երևան համայնքում առկա մանկապարտեզների տարածքների վարձակալությամբ կամ անհատույց օգտագործմամբ տրամադրված տարածքներին: Այստեղ նույնպես Երևանի քաղաքապետարանը մեր հարցմանը թերի է պատասխանել. մատնանշելով ընդամենը 2 մանկապարտեզի տարածք , որոնք տրված են վարձակալությամբ ՝ Երևանի թիվ 30 մանկապարտեզի որոշակի տարածք տրված է վարձակալությամբ «Մանկության արահետ» ՍՊԸ-ին, իսկ Երևանի թիվ 33 մանկապարտեզի որոշակի տարածք տրված է վարձակալության «Էդի ընդ Էդիտ» ՍՊԸ-ին, որի տարեկան վարձավճարի չափը սահմանվել է 2 426 300 դրամ (ներառյալ ԱԱՀ), ի դեպ վերջիններս իրականացնում են նախադպրոցական կրթական գործունեություն:

Սակայն օրինակ Ավան համայնքում Իսահակյան թաղամասում «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունը գործունեություն է իրականացնում մանկարապտեզի շենքում, Երկրապահ կամավորական միությունը Երևանի տարբեր համայնքներում գործունեություն է ծավալում հենց մանկապարտեզների տարածքներում»: 

Շարունակությունը՝ սկզնաղբյուր կայքում: