ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել: Այս մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանից: Վերջինս իր ֆեսյբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Տեղեկացնում եմ, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է և ինքը 04.08.2016թ.-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները: Պաշտոնական հաղորդագրությունը քիչ անց՝ դատախազության պաշտոնական www.prosecutor.am կայքում»:
Հիշեցնենք, որ ավելի լավ տեղեկություններ էի ստացվել այն մասին, որ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել: