Քանի որ այսօր ռուսներին հիշեցի, մի բան էլ կիսվեմ, ասում են որտեղ մեկը, այնտեղ էլ՝ երկրորդը...

Համաձայն եք չէ? որ շատ հեշտ է ու անվտանգ ամեն օր խոսել, քննադատել ռուսին, նրա վարած քաղաքանաությունը մյուս երկրների նկատմամբ, տո ավելին ասեմ, նրա վարած քաղաքականությունը հենց իր երկրի ներսում:

1. Հեշտ է, որովհետև չիմացած բանի մասին խոսելը միշտ էլ հեշտ է, ոչ պատասխանատվություն կա, ոչ կոնկրետ բան:

2. Անվատանգ է, որովհետև այդ ասող-խոսող-քննադատող-մեղադրողները գոյություն չունեն ոչ Պուտինի, ոչ էլ շարքային ռուսի համար:

3.-րդ էլ իմ կողմից, ռուսը երբեք ոչ մի հարցում չի գալու հայ քաղաքագետ-վերլուծաբանից հարցնի թեկուզ Հայաստանի հարցով այս մի բանը այսպես անեմ, թե ոչ?

Շատ ծիծաղելի է, եթե այսքան ողբերգական չլիներ: Բոլ է ժողովրդի ուղեղը թունավորեք, իբր թե դուք խելոք երևաք: Ռուսը ոնց ուզում, այդպես էլ անում է, իր հաշվարկն էլ <<ձեր հանճարի>> հետ չի համադրվում տո:

Պետք է հիշել, որ ռուսը ոչ պակաս թուրք է, երբ իրեն դա պետք է և հիշել, որ, ցավոք սրտի, մենք այլընտրանքային դաշնակից, իրենից բացի չունենք: Պետք է որոշել ինքներս մեր համար, որ տվյալ ժամանակաշրջանում մեզ համար թուրքը դա իսկական թուրքն է ու ազրբեջանցին էլ պլյուս: Իսկ գորընկեր, անվտանգության հարցում դաշնակից՝ ռուսաստանը:

Եվրոպական ու ամերիկյան հեքիաթներին ես չեմ հավատում, կներեք:

Գոռ Լալայանի ֆեյսբուքյան էջից: