Հուլիսի 30-ին ձերբակալված Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը գնալով վատանում է:
«Նա ունի երիկամների խնդիր, և մեզի մեջ արյան քանակը գնալով ավելանում է: Ի պաշտպանություն Դավիթ Սանասարյանի նախաձեռնությունը խնդրում է բոլորին միջամտել, որպեսզի նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվի, և նա ազատ արձակվի, որպեսզի Դավիթը մինչ դատական վարույթը սկսելը կարողանա համապատասխան բժշկական հետազոտություն անցնել և պատշաճ բուժում ստանալ:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը հուլիսի 30-ի ձերբակալումից մինչ օրս որևէ բժշկական զննություն չի անցել:
«Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը` մոտ 3000 անդամներով, շուտով գործի բոլոր մանրամասները կուղարկի մարդու իրավունքների 4 միջազգային կազմակերպություններ», - ասված է նախաձեռնության հայտարարությունում՝ նշելով, որ այս մասին նամակ ուղարկվել է Գլխավոր դատախազություն։