«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ինչպես հայտնի է՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների հանձնվելու հարցում առանցքային դերակատարությունն ունեցավ Արցախի ազգային հերոս, ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանը:
Ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծվեց հենց Բալասանյանի վարած բանակցությունների արդյունքում: Հայտնի էր նաև, որ Վիտալի Բալասանյանը «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին խոստացել էր` ինքնակամ հանձնվելու դեպքում նրանց նկատմամբ բռնություն չի կիրառվելու, և խոշտանգման չեն ենթարկվի:
Արցախի հերոսը խոստացել է անձամբ հետամուտ լինել, որպեսզի կտտանքները բացառվեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բալասանյանը երեկ վերադարձել է Երևան և այցելել մի շարք քրեակատարողական հիմնարկներ` այդ թվում և «Նուբարաշեն»:
Նա հանդիպել է «Սասնա ծռեր» խմբավորման՝ կալանքի տակ գտնվող անդամների հետ, որպեսզի նրանցից անձամբ ճշտի` արդյոք նրանց նկատմամբ բռնություններ եղել են, թե ոչ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: