Այս օրերին համացանցում ամենից շատ տարածված «քաղաքական» անեկդոտը.

«Ապարանցին մեռնելուց զավակներին ասում է.

– Վերջին ցանկությունս կատարեք. ինձ գրանցեք հանրապետական կուսակցության շարքերում:

Որդիները նայում են իրար ու ասում.

– Հա պապ, կգրանցենք, բայց գոնե պատճառն ասա:

Հայրը.

– Գրանցեք, ես մեռնեմ` դրանցից գոնե մեկը պակասի …»: