ՀԱՑ ԲԵՐՈՂԻ ՕՐ

«Այսօր պետք է բոլոր անապահովներին հաց բաժանեք, ամեն մեկս մեր բակերում եթե կան ծայրահեղ վատ ապրողներ ուղղակի հաց տանենք:

Այսօր հաց բերող Արթուրի ծննդյան օրն է, բարի ու մարդասեր մի մարդու...թող իրա բարությունը վարակիչ լինի ու ծննդյան օրը հարգվի իրա արածի պես, Հաց տանելով......Օգոստոսի 9 թող մեր երկրում լինի հաց բաժանելու օր... »- գրել է մի հայ:
Նման առաջարկներով էլի են եղել հանդես եկողներ: Հաշվի առնելով հասարակական պահանջը ու նաև գիտակցելով, որ նաև նոր տոների միջոցով է գալու Նոր Հայաստանը, Արժեհամակարգային 1000 կառույցը իր քննարկումային 1000+ խմբում հրավիրում է նոր տոնի ստեղծման հետ կապված քննարկման:

Արժեհամակարգային 1000 կառույցը հիմնել է երկու նոր տոն՝

- Արքայից օր,

- Հայոց զենքի փառքի օր:

Պեպանյան Արծրունի ֆեյսբուքյան էջից: