Ուշադրություն. ես հենց հիմա ուզում եմ հանցագործության մասին հաղորդագրություն տարածել և կցանկանայի լրագրողների(հատկապես հետքի), իրավաբանների և այլ մասնագետների ինձ օգնել կամ իրենց կողմից վարույթ սկսել հետևյալի մասին.
Հայաստանում շատ լայն տարածում է գտել դաբաղ հիվանդությունը: Համաճարակը տարածվել է գրեթե բոլոր գյուղերում: Գյուղացիների մեծ մասն իրենց կենդանիներին պատրաստել են գարնանն այդ հիվանդության դեմ, բայց ոնց հասկանում ենք պատվաստանյութը նորմալ որակի չի եղել: Ոչ մի ԶԼՄ-ներից բացարձակ չեն բարձրաձայնում այս մասին: Սա կոնկրետ ազգային անվտանգության խնդիր է:
Պիտի մեղավորները պատժվեն: Կամ պատվաստանյութ ներկրողն է խաբել անորակ պատվաստանյութ ներմուծել, կամ պահպանման կանոններն է խախտվել հանցավոր անփութության պատճառով: Այս գործին պարտադիր պիտի ընթացք տրվի, գյուղացիներին նման ահռելի վնաս տվողներն իրավունք չունեն պատասխանատվություն չկրել: Սա ստորության գագաթնակետն է:
Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից: