Ես այդքան չեմ զարմանում Վիտալի Բալասանյան - Սասնա Ծռեր - Ժիրայր Սեֆիլյան հանդիպումների արդյունքից, որքան հենց բուն կատարվող իրադարձությունից: Ժամանակ կանցնի ամեն բան կպարզվի, թո ով էր ճիշտ , ով էր սխալ: Բայց Երևանից մինչև Էջմիածին տենց ուրիշ միջնորդ չկար , որ Վիտալի Բալասանյանին կանչեցինք: Նենց ժամանակ բոլորը կռված են , բոլորը բոլորին 5 մատի պես ճանաչում են , զինակից ընկեր են , կամ եսիմ էլ ինչ են, բա էդ ու՞ր էիք, ինչի՞ մի բերան ձեն չհանեցիք:
Վիտալի Բալասանյանը Արցախից եկել ձեր գործնա անում, ինչը դուք պետքա անեիք: Լավ , այդքան գեներալ ու էլ ինչ կոչում ասես ունենք ոչ մեկիդ խոսքը չէ՞ր անցնելու, ոչ մեկդ ռիսկ չէի՞ք անելու բանակցություն վարեիք: Զարմանալի մարդիկ եք, բա դուք պատերազմի դաշտում ո՞նց եք կռվել, փամփուշտներից չե՞ք վախեցել:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: