Ներկայում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի մեղադրանքը լրացվել է: Ավելացվել է ևս մեկ հոդված: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Պավլիկ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: 

Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։ Ըստ նրա՝ առաջադրված մեղադրանքին ավելացել է 35-225-րդ հոդվածը (զանգվածային անկարգությունների նախապատրաստություն):