Ընդունելությանը մասնակցող զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը բազմաբնույթ էին և առավելապես վերաբերում էին սոցիալական, առողջական, ֆինանսական ու իրավական ոլորտներին:
Ծանոթանալով ընդունելությանը ներկայացած քաղաքացիների խնդիրներին, ինչպես նաև այդ առնչությամբ լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները` Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել հնարավոր տարբերակները` ՀՀ գործող օրենսդրության և ՀՀ պաշտպանական գերատեսչության իրավասության շրջանակներում դիմումատուներին աջակցելու և դիմում-խնդրանքներին համապատասխան լուծում տալու համար: