«ՀՀում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն հարցրինք` սպասվո՞ւմ է առաջիկայում Սերժ Մարզպանի այց Լեհաստան: Այո` հունիս-հուլիս ամիսներին. «Դետալներն այս պահին ճշտվում են»: Ի՞նչ օրակարգով: «Այցն առաջին հերթին, բնականաբար, կառնչվի երկու երկրների երկկողմ հարաբերություններին և հարցերի հաջորդ շրջանակ կներառի Եվրոպական Միության հետ Հայաստանի երկխոսությունը. Լեհաստանը, որպես Արևելյան գործընկերության ջատագով երկիր, հետաքրքրված է, որ Հայաստան-ԵՄ մերձեցումն ավելի սահուն ընթացք ունենա` հաշվի առնելով նաև հանգամանքը, որ նոյեմբեր ամսին տեղի է ունենալու Արևելյան գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը»: Իսկ ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը Մաքսային միությանը: «Ինձ համար դժվար կլինի այդ հարցին պատասխանել, որովհետև այդ կառույցը դեռևս նոր ձևավորվող միություն է, մենք դեռ չգիտենք, թե ինտեգրացիոն այդ ձևն ինչպես կաշխատի պրակտիկայում»»,- գրել է «Հրապարակ» թերթը:
Սերժ Սարգսյանը հունիս-հուլիս ամիսներին կայցելի Լեհաստան


