Զինվորականների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին նախագծի ընդունումը չի բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից։ Այսօր ՀՀ Կառավարության նիստի ընթացքում, ներկայացնելով ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի օրինագիծը, այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Նախարարը սա հիմնավորեց այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրավունք ունեն ցուցաբերել համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում ընտրված տեսակների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստանալու դեպքում:
Բացի դրանից՝ նախարարը հայտնեց, որ առաջարկվող նախագծով նախատեսվում է, որ Առողջապահության և Սոցապ նախարարությունների ու մարզպետարանների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը պետք է կանոնավոր այցելի զորացրված վիրավոր զինվորականներին, որպեսզի ծանոթանա նրանց առողջական վիճակին և այլ հարցերի, սակայն նման սխեմաներ արդեն գործում են:
ԱԺ պատգամավորի ներկայացրած նախագիծը մերժվեց: