Ապրիլի 23-ին Ա.Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրենի կողմից ծեծի ենթարկված 86-րդ դասարանի աշակերտուհի Լիդիայի մայր` Նատալյա Սարգսյանը, տեղի ունեցածից հետո դիմել է ՀՀ Նախագահին, կրթության և գիտության նախարարին, Երևանի քաղաքապետին, ինչպես նաև զրուցել ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ: Այս մասին գրում է թերթը` հիշեցնելով, որ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը Լիդիային տուն էր ուղարկել` նրա հագուստի` դպրոցին հարիր չլինելու պատճառաբանությամբ:
Բացատրության նպատակով դպրոց եկած աշակերտուհու ծնողին` Ն.Սարգսյանին, տնօրենը կշտամբել էր` ասելով. «Ձեռ չի տալիս, ռադդ քաշի»: Իսկ երբ Ն.Սարգսյանը հայտարարել էր, որ ամեն ինչ հեռախոսով ձայնագրել է, դպրոցի պահակը և ուսմասվարը, տնօրենի ներկայությամբ, ֆիզիկական բռնություն էին գործադրել նրա նկատմամբ` վերջինիս ձեռքից վերցնելով հեռախոսը:
Թերթը նշում է, որ Ն.Սարգսյանը դիմել է դատաբժշկական փորձաքննության և պատրաստվում է հարցը կարգավորել օրենքի շրջանակներում:
«Երեկ,-գրում է թերթը,- Ն.Սարգսյանը խմբագրությունում էր և պատմեց, որ լսել է, թե այս օրերին Գայանե Սարուխանյանը դիմել է դպրոցում սովորող աշակերտների բարձրաստիճան պաշտոնյա ծնողներին` նրանցից ակնկալելով աջակցություն»:


