«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Ապրիլյան պատերազմում վիրավորված և այժմ Գերմանիայում վերականգնողական բուժում ստացող Ռուբեն Առաքելյանին անընդհատ այցելում է հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ընկերը։ Այս լուրը երեկ հայտնել է Ռուբենի մորաքույրը։
«Արթուր Աբրահամի հանձնարարությամբ նա Ոուբենին տիրություն է անում»,– մեր թղթակցի հետ զրույցում նշել է Ռուզաննա Մելքոնյանը։ Նաև ասել է, թե բժիշկները պարզել են, որ Ռուբենի ողնուղեղը կտրված չէ, ինչը մեծացրել է նրա ինքնուրույն շարժումները վերականգնվելու հավանականությունը։ Վիրավոր զինծառայողը Գերմանիայում է մոր հետ։ Ռուզաննա Մելքոնյանը նաև մի տխուր փաստ է արձանագրել։ Նա ասել է, որ այնտեղ ազգությամբ հայ բժիշկներից մեկը տարբեր պատրվակներով թարգմանության ապահովում և այլն, խոշոր գումարներ է կորզել իր հարազատներից։ Այն գումարները, որոնք բարի կամեցող մարդիկ էին հանգանակել։ Բժշկի դեմ դատական հայց է ներկայացվել»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: