«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` օրերս Արարատի մարզում քարոզարշավի ավարտից հետո ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը գնացել է մարզպետին պատկանող «Ռենեսանս» ռեստորան` մասնակցելու իր պատվին մարզպետ Էդիկ Բարսեղյանի` Լոնդիկի տված ճաշին: Ականատեսների վկայությամբ` Ս. Սարգսյանի տրամադրությունն այնքան է բարձրացել, որ պարել է: Թերթը հավելում է, որ Ս. Սարգսյանին պարի հրավիրողը եղել է երգչուհի Զարուհի Բաբայանը: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձել է լուրը ճշտել Արարատի մարզպետից, որը բարկացել է` «Դա հարցնելու բա՞ն է, որ հարցնում եք» ու անջատել է հեռախոսը:
Զարուհի Բաբայանը պարի է հրավիրել Սերժ Սարգսյանին


