Քիչ առաջ Գյումրու ավագանու նիստում Սերժիկի ու Սաշիկի Լևոն ախպորը Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տվեցին։ Ես դեմ քվեարկեցի։ Առաջարկը Մանկավարժական ինըստուտի նախկին ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանից և Կոնսերվատորիայի Գյումրու դասախոս Կարինե Ավդալյանից էր եկել, սակայն օրենքով այն օրակարգ էր մտցրել Սամվել Բալասանյանը, այսինքն՝ համարել էր նպատակահարմար։
Այդ կոչմանը նախկինում արժանացել են այնպիսի մեծանուն մարդիկ, ինչպիսիք Վիկտոր Համբարձումյանն է և Արտավազդ Փելեշյանը, և այնպիսի տխրահռչակ անձինք, ինչպիսիք են Ռոբերտ Քոչարյանը, Գորիկ Հակոբյանը և Սերժիկ Սարգսյանը…։
Սերժիկի այս եղբորը ԳՊՔ կոչման շնորհելու հիմքում «Փյունիկ» հիմնադրամի կազմակերպած դասական երաժշտության Վերածնունդ փառատոնի կազմակերպումն է Գյումրիում, որը խորքում լուրջ բիզնես պրոեկտ է. բոլոր մասնակիցները մուծումներ են անում մասնակցության համար, բացառությամբ գալա գամերգի հատուկ հյուրերի, մյուսների գնալ-գալու, մնալու, հացի և այլ ծախսերը մասնակիցներն են հոգում, ոչ թե փառատոնը, մի անգամ էլ հանդգնեցին 5 մլն դրամ տանել Գյումրու ծայրահեղ աղքատ բյուջեից՝ ավագանին տվեց, ինչքան էլ բացատրեցի, որ այդ հիմնադրամի բյուջեն (մոտ 3 մլրդ դրամ) Գյումրու բյուջեի չափ է, և ամբողջությամբ նվիրատվություններով է կուտակված։
Հետո մի քանի անգամ այդ հիմնադրամից և փառատոնից ծախս ու եկամուտ հարցրի՝ չբացեցին ոչ մի թիվ։ Հիմա ԲՀԿ-ական Գրիգորյանի և ՀՀԿ ցուցակ մտած Բալասանյանի առաջարկությամբ և շաաատ օրենսդիր ավագանու ջանքով հերթական խայտառակությունը կապվեց քաղաքի վզին։
Ի դեպ, Լևոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչման համար առաջ հրած երկու անձինք էլ քաղաքապետ են ուզում դառնալ, սա երևի Աստծո աչքը իրենց վրա քաղցր պահելու ծրագրի մի բաղադրիչն էր միայն։
Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից: