Երեկ՝ օգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ահազանգ է ստացվել, որ Mercedes մակնիշի ավտոմեքնայի վրա քաղաքացի կա:
Քաղաքացիները և դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բրիգադը վիրավոր քաղաքացուն՝ 36-ամյա Կ. Մ.-ին տեղափոխել են բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Կ. Մ.-ն 9-րդ հարկից վայր է ընկել, սակայն ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, որի ընթացքում էլ պարզվելու է՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար էր, ինքնասպանություն, թե սպանության փորձ։


