Հայաստանի ռուսական ռազմակայանի օբյեկտներում նորոգման-վերականգնման և ռեգլամենտային աշխատանքներ են սկսվել:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, Երևանի և Գյումրիի կայազորների զինվորական ավաններում երկու ամսվա ընթացքում կանցկացվեն բնակելի և ծառայական օբյեկտների վիճակի վերահսկման, հաղորդակցուղիների, կաթսայատների, ջրմուղ-կոյուղու կառույցների, ինժեներական ցանցերի, բնակելի օբյեկտների և զորանոցային-բնակելի ֆոնդի ռեգլամենտային սպասարկման միջոցառումներ:
2016-2017 թվականների ջեռուցման սեզոնի նախապատրաստական շրջանում միավորման բոլոր զինվորական օբյեկտներում պլանավորված է փոխել մինչև 1,5 կիլոմետր ջերմային ցանցեր, շուրջ 600 մետր ջրմուղ, մոտավորապես 120 մետր կոյուղու ցանցեր, ավելի քան 50 քառակուսի մետր տանիք ու պատուհան:
«Կամխուտ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններ, ինչպես նաև ռուսական զորամիավորման հակաօդային պաշտպանության զորքերի պահակային դիրքեր կհասցվեն պինդ վառելիք ու վառելափայտ: