Արսեն Ջուլֆալակյանին պետք է պարսավել մի բանի համար` իր սեփական ներողության: Երբ քո թիմում կան մարդիկ, որոնք արժանի չէին խաղերին գնալու, բայց գնացել են` զբաղեցնելով արժանիների տեղերը, երբ քո թիմում կան մարդիկ, որ ծուլությամբ են զբաղվել և օգտվել նեպոտիզմից, իսկ դու այն եզակիներից ես, որ ամեն բան ըստ արժանվույն ես արել, բայց ձախողվել, որովհետև միշտ չէ, որ չեմպիոնը հաղթում է` դու իրավուքն չունես այլոց մեղքը քո վրա ստանձնելու, երբ այդ ուրիշները լուռ են: Առավելևս երբ ամենաիրական պատասխանատուները` սպորտի չինովնիկները գերեզմանային լռություն են պահպանում:
Սպորտում պարտությունն էլ նորմալ է: Աննորմալ է, երբ նրանք, որ պետք է պատասխանատվություն ստանձնեն` լռում են, իսկ նրանք, որ ամեն ինչ արել են, բայց չեն հաջողել` խոսում են:
Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից: