«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Շուրջ մեկ ամիս է՝ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է անցկացնում Հակոբ Հակոբյանին պատկանող «Երևանի գարեջուր» ՓԲԸ–ում:

Այս փաստն ինքնին ուշագրավ է, քանի որ նախորդ համանման ստուգումների արդյունքում ՊԵԿ-ը Հակոբյանի ընկերության նկատմամբ 500 մլն դրամ տուգանքի ակտ էր կազմել: Հետագայում ընկերության փաստաբաններն ակտը բողոքարկեցին և մոտ 1 տարի տևած դատական քաշքշուկներից հետո «Երևան գարեջուրը» հաղթեց և ընդամենը 15 մլն դրամի տույժ վճարեց»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: