Բարաք և Միշել Օբամաները իրենց ունեցվածքը գնահատել են 1,8-ից 6,9 մլն դոլար,ինչի մասին վկայում է Սպիտակ Տան պաշտոնական էջում տեղադրված ԱՄՆ նախագահի և նրա կնոջ ակտիվների հայտարարգիրը:
Անցյալ տարի նախագահական զույգը հայտարարել էր 2,6-8,3 մլն դոլար ունեցվածքի մասին:
Ակտիվները գնահատավել են սեփականատերերի կողմից իրենց սեփական պատկերացումների և շուկայական գների հիման վրա,ինչի պատճառով այդքան մոտավոր է գնահատված:
Ինչպես վկայում է ութ էջից կազմված հաշվետվությունը Օբամաների ունեցվածքի մեծ մասը 1-5 մլն դոլարը կազմում են ֆինանսների նախարարության փոխառության տոմսերը: Բացի դա նաև պետական արժեթղթեր ներդրված են մոտ 100-250 հազար դոլար: JPMorgan Chase բանկում նախագահական զույգի հաշվում կա մոտավորապես 250-500 հազար դոլար: Բացի դա երկուսն էլ ունեցել են կուտակումներ կենսաթոշակային ֆոնդում, որը կազմել է շուրջ 100-250 հազար դոլար:
Նախագահի և նրա կնոջ պարտքը Չիկագոյում բնակելի տան հիպոտեկային վարկն է մոտ 500-1 մլն դոլար: Ժամանակին վարկը տրամադրվել էր 30 տարի ժամկետով և տարեկան 5,6%-ով:
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և վերջինիս կին Ջիլը իրենց ունեցվածքը գնահատել են 439-1 մլն դոլար: Նրանց պարտքը, այդ թվում նաև հիպոտեկային վարկը կազմել է 755-1,7 մլն դոլար:
Ինչպես հայտնել էին ավելի վաղ Բարաք Օբաման և նրա կինը աշխատել են շուրջ 608,611 դոլար: