«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օգոստոսի 8-ին դարձել է 68 տարեկան: Սակայն, «Ժողովուրդի» տեղեկություններով, նախարարն իր պաշտոնական ծնունդը նշել է օգոստոսի 12-ին, «Ծիրանի» ռեստորանում, պաշտոնյաների նեղ շրջապատի հետ:
Բնականաբար, Սերգո Կարապետյանի ծննդյան արարողության հիմնական հյուրը եղել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: