ԱԺ պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջերս իմացա, որ ինչ-որ մեկը գրել է, թե Հովիկ Աբրահամյանի և Արթուր Բաղդասարյանի հետ Հունաստան եմ գնացել:
Եվ այս գրառումը տարածել են հատկապես Հովիկ Աբրահամյանի և Արթուր Բաղդասարյանի շրջապատը ներկայացնող ֆեյքերը և ոչ ֆեյքերը:
Սա իսկապես ֆենոմանալ քաղաքական երևույթ է. Հովիկ Աբրահամյանի, Արթուր Բաղդասարյանի, Սամվել Ալեքսանյանի, Սերժ Սարգսյանի նմանները որևէ մեկին վատություն անելու, վարկաբեկելու ավելի հուժկու գործիք չեն գտնում, քան այդ մարդու անունը իրենց հետ կապելը:
Խոստովանում եմ՝ հուժկու հարված է, որովհետև ինչը պետք է լիներ ավելի ամոթալի, վարկաբեկիչ, աններելի, քան Արթուր Բաղդասարյանի, Հովիկ Աբրահամյանի, Սամվել Ալեքսանյանի, կամ Սերժ Սարգսյանի հետ գաղտնի շփումներ (պայմանավորվածություններ) ունենալը: Դա մոտավորապես նույնն է, որ խոստովանես, թե գող ես, խաբեբա, ծախված և իրականում լինես այդպիսին:
Հ.Գ. Առավել նյարդայինների համար ընդգծեմ, որ այս ամառ հանգստի ընդհանրապես չեմ մեկնել, իսկ միակ օտարերկրյա պետությունը որտեղ եղել եմ այս ամառ՝ Վրաստանն է: Մեկնել եմ 1 օրով, ընտանիքիս հետ»: