«Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են բանակցային գործընթացում առաջընթացի ապահովման նպատակով հաջորդ հանդիպման հարցում իրենց պատրաստակամությունը»,- ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը:
Նա մասնավարոապես ասել է. «Մենք շարունակում ենք աշխատանքը նախագահների միջև հաջորդ հանդիպման կազմակերպման հնարավորություն գտնելու ուղղությամբ և կապ ենք պահպանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների հետ՝ հանդիպման կազմակերպման ընթացիկ առաջարկների քննարկման համար»:
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը կայացել է Սանկտ Պետերբուրգում, հունիսի 20-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: