«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Պարզվում է՝ 2012թ. դեկտեմբերի 27-ի հրամանի համաձայն՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Պողոսյանը, որն ունեցել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կազմակերպական- տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, հիմա ամբաստանյալի կարգավիճակում է:
«Ժողովուրդը» պարզեց, որ 2016թ. մայիսի 12-ին Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը նոր քրեական գործ է ուղարկել Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ Գուրգեն Պողոսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասով»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: