ՆԿԱՏԵՑԻ՞Ր ՑՌՌԱՆ ՎԵՐԳՈ, որ թվերը ձնակույտի արագությամբ են աճում...որովհետև հաջորդ ընդվզմանը մասնակցելու են ոչ միայն նախորդի մասնակիցները, այլև նրանց բազմապատիկ ավել ընկերները և հարազատները, որոնց դուք, նույնպես հետապնդում եք ու փորձում ահաբեկել...Ու խոստանում ենք, ոչ միայն մասնակիցների թվերն են աճելու, այլև ընդվզումների հաճախությունն ու տեսականին է մեծանալու...

ՄԻԱՅՆ ՔՈ “ՊԱԽԱՆԻ” ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ՈՒՂԵՂՈՒՄ ԿԱՐՈՂ ԷՐ ԱՌԱՋԱՆԱԼ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ “ԶՈՆԱՅԻ” ՎԵՐԱԾԵԼՈՒ ԵՐԱԶԱՆՔԸ, ՈՒ ՄԻԱՅՆ ԴՈՒ ՈՒ ՔՈ ՊԼԱԿԱԼԵԶՆԵՐԻ ԳԱՎԱՌԱԿԱՆ ԽԱՌՆԱՄԲՈԽՆ ԷՐ ԿԱՐՈՂ ԼԱՔԵՅԱԲԱՐ ՀԱՎԱՏԱՐ ՆՄԱՆ ԶԱՌԱՆՑԱՆՔԻՆ ՈՒ ԿՈՉԵՐ “ԱՌԱ՛Ջ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԵՊԻ ԳՅՈՒԼԻՍՏԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ”՝ ԱՌԱՆՑ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼՈՒ, ԹԵ ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ ՈՐՏԵՂԻՑ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՏԱՐԱԾՎԵԼՈՒ…

Հուլիսյան դեպքերը բացահայտեցին, որ ոստիկանական զորքերի բուռն աճը, ի հակադրություն ազգային բանակի ողբալի վիճակի, պայմանավորված էր ոչ միայն ձեր զորիբալայանական կլանի իշխանության հավերժացման մտահոգությամբ , այլ նաև ազատագրված հողերը հանձնելիս ազգային դիմադրությունը ճնշելու պատրաստ պատժիչ բանակ ստեղծելու դավադիր մտադրությամբ:

Ու հենց Սարի թաղի իրադարձությունները դելիգիտիմացրեցին այդ ոստիկանական զորքը որպես հակաազգային և անմարդկային այնպիսի պատժիչ ուժ, որը պատրաստ է անգամ մայրաքաղաքի թաղամասը վերածելու պատերազմական թատերաբեմի… Այս դեպքերը եկան նախազգուշացնելու այդ ուժերում ծառայող բոլոր հայորդիներին , որ իրենք գտնվում են հակազգային առաքելություն իրականացնող ճամբարում և դրա համար կրում են անձնական պատասխանատվություն:

Գարեգին Չուգասզյանի ֆեյսբուքյան էջից: