Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ հայկական կողմից փոխզիջումների մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ պաշտոնական Բաքուն հայտարարի զիջումների մասին։ Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Շավարշ Քոչարյանի խոսքով՝ բանակցային գործընթացը ենթադրում է գնալ փոխզիջումների, սակայն քանի դեռ կողմերից մեկը երբևիցե չի հայտարարել ինչ զիջումների է պատրաստ, ապա հայկական կողմից զիջումների մասին խոսելը տակտիկական կոպիտ սխալ է:
«Մեր նպատակը շատ հստակ է. Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և պետք է երաշխավորված լինի ԼՂ-ի ժողովրդի և պետության անվտանգությունը: Այդ երկու հարցադրումը հստակ դրված է և դրա մասին բազմիցս ասվել է: Ինչ վերաբերում է դետալներին, ինչպես դրան հասնել, դա արդեն այլ խնդիր է, ինչը պայմանավորված նաև այն կողմի դիրքորոշմամբ, իսկ բանակցային կողմի դիրքորոշումը շատ կոշտ է, և այս պարագայում խոսել դետալների մասին, ուղղակի անիմաստ է»,- ասաց նա:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					