«Հրապարակ» թերթը գրում է.
«ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը դեռ չի տրվել, բայց թեկնածուները վաղուց են սկսել աշխատել իրար դեմ։ Վանաձորի ընտրությունների մասին մեզ լուրեր էին հասել, թե էդմոն Մարուքյանը, որի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը, ընտրությունների ֆավորիտներից է, սպառնացել է գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանին, որ եղբոր ընտրվելու դեպքում քաղաքապետը բանտ է նստելու Վանաձորը թալանելու համար։ Վանաձորում այդ պատմությունը բերնեբերան փոխանցվում է այս օրերին։ Սակայն էդմոն Մարուքյանը հերքեց այդ լուրերը՝ պնդելով, որ նման թեմայով ինքը Դարբինյանի հետ զրույց չի ունեցել և, որպես տարածքից ընտրված պատգամավոր, նորմալ հարաբերություններ ունի Դարբինյանի հետ։
Միևնույն ժամանակ նա նշեց, որ իր թիմակիցները քանիցս հայտարարել են, որ հաղթելու դեպքում աուդիտ են անելու, ինչն էլ, ըստ նրա, խուճապ է առաջացրել Դարբինյանի թիմում. «Եթե մենք հաղթենք ընտրություններում, աուդիտ ենք անելու, որից հետո կերևա՝ ով ինչ է արել, եթե աուդիտի արդյունքում մարդիկ պիտի դատվեն, ես այդ հարցում ոչինչ չեմ կարող ասել»։ Հիշեցնենք, որ Սամվել Դարբինյանն այս անգամ չի առաջադրվելու, ՀՀԿ-ն նոտար Մամիկոն Ասլանյանի թեկնածությունն է պաշտպանելու։ Իսկ Դարբինյանի հետ կապվել չհաջողվեց»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: