«Հրապարակ» թերթը գրում է.
«Հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալիք ընտրությունները կարող են առանձնանալ անհավանական դաշինքներով:
Տեղեկություններ կան, որ Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը մտադիր է աջակցել Արթուր Բաղդասարյանի կուսակցին՝ Հովհաննես Մարգարյանին:
«Համախմբում» կուսակցության վարչության Ստեփան Մարգարյանը մեզ հայտնեց. «Վերջնական որոշում կկայացնի տեղական մարմինը՝ համաձայնեցնելով վարչության հետ, իսկ որոշում դեռ չի կայացվել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: