«Մենք պարտավոր ենք միջամտել և աշխատանքներ սկսել «Սպայկա» ընկերության հետ, գուցե կարողանանք այլ տարածքներ առաջարկել, որպեսզի մթերմանը չխանգարի»,-այս մասին քիչ առաջ Կառավարության նիստի ժամանակ ասաց Տիգրան Սարգսյանը:
Վերջինս նշեց, որ պետք է քննարկումներ ընթանան «Սպայկա» ընկերության ղեկավարության հետ:
«Կարող ենք այլ արտադրական տարածքներ առաջարկել և պամանագրեր կնքել այլ ընկերությունների հետ»,-ասաց վարչապետը: