Վերջին օրերին մի հետաքրքրական միտում եմ նկատում այն մարդկանց հռետորաբանության մեջ, ովքեր փորձում են մեր քաղաքացիներին համոզել, որ մեր գործող վարչակազմերը ոչ մի հող էլ չեն պատրաստվում հանձնել: Ասում են, թե հող հանձնող բյուրոկրատիան հսկայական գումարներ չէր ծախսի Սոթք-Քարվաճառ ճանապարհը կառուցելու և, իբր թե, հանձնման ենթակա տարածքներում մի շարք այլ խոշոր շինարարական ծրագրեր իրականացնելու համար: Բանն այն է, որ պետական գանձարանի կողոպուտը կենսակերպ դարձրած հայրենի բյուրոկրատիայի համար բոլոր տարածքների հանձնումը, ուր մինչ այդ պետական սնդուկից ֆինանսավորվող շինարարական ծրագրեր են իրականացվել, կարող է շատ շահավետ լինել, որովհետև, եթե տարածքն իսկապես հանձնվի, ոչ մեկը դրանից հետո չի կարողանա ստուգել, թե բաց թողնված գումարների որ մասն է ըստ նախագծի պահանջների օգտագործվել, իսկ որ մասը՝ կողոպտվել: Այս տեսանկյունից տարածքի հանձնումը նաև կողոպտված գումարների իրական չափերը քողարկելու անխոցելի տարբերակ կլինի: Ասածս այն չէ, որ այդ գումարներն անպայմանորեն արդեն իսկ գողացված են, կամ անխուսափելիորեն գողացվելու են, այլ այն, որ քաղաքական հարցերը քաղքենական կենցաղավարությանը բնորոշ մտածողության լեզվով չի կարելի պարզաբանել՝ մեկը մյուսին չի սազում:
Արման Մելիքյանի ֆեյսբուքյան էջից: